Փրկարարները հեռացրել են ծառի կոտրված ճյուղերը
Օգոստոսի 31-ին, ժամը 17:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1 շենքի
մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի և ավտոմեքենայի վրա. ահնրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Պարզվել է, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 2/7 շենքի մոտակայքում գտնվող ծառի ճյուղերը կոտրվել և ընկել են արտաքին
լուսավորության լարերի, «Mercedes C» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաների վրա:
Փրկարարները հեռացրել են կոտրված ծառի ճյուղերը: