211652_close_icon
views-count2210 դիտում article-date 22:52 30-08-2019

Հայ հակաօդայիններն «Աշուլուկ» զորավարժարանում մարզումներ են անցկացնում Ս-300 համակարգերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկին ընդառաջ ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարանում ընթանում են մարզումներ։ Մասնակից պետությունների զինծառայողներն արդեն ընդունել են տեխնիկան և հնարավոր բարդությունները հայտնաբերելու ու որոշակի անսարքություններն ու անճշտությունները վերացնելու նպատակով ակտիվ մարզումներ են անցկացնում։ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումն այս առումով բավականին փորձառություն ունի և հայտնաբերվող խնդիրներին արձագանքում է արագ ու հմտորեն։ Համատեղ զորավարժության մտահղացման, ստորաբաժանումների գործողությունների և այլ հարցերի հստակեցման նպատակով ներգրավված ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվել են խորհրդակցություններ ու քննարկումներ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջադրվող խնդիրների և պայմանական թիրախների տեսակների վերաբերյալ։ «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը ներգրավված են գերժամանակակից հակօդային ու ավիացիոն միջոցներ։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր