211652_close_icon
views-count7351 դիտում article-date 16:22 30-08-2019

«Իմ ծնողներն այդ գումարն ուղղում էին իմ կրթությանը եւ զրկում ինձ տարբեր բաներից». Աննա Հակոբյանը վստահ է՝ կարելի է հաց չուտել, դիմանալ սովին, բայց կրթվել. aravot.am

«Կարելի է հաց չուտել, կարելի է դիմանալ սովին, բայց ներդրում անել կրթության մեջ: Ես սա պատահական չեմ ասում, սա ասում եմ նաեւ իմ ընտանիքի փորձից», – աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին ողջունելով՝ ասաց վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, փոխանցում է [url=https://www.aravot.am/2019/08/30/1063039/?fbclid=IwAR2zClNGmuxxr_H-3beiUenezuDb7Ob5UCvok3m-UptdBb8oBF8vp6jyZwA]aravot.am[/url]-ը։ Այդ ուսանողների կրթաթոշակը վճարվելու է «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից եւ այսօր հավաստագրերի հանձնման արարողությունն էր: Աննա Հակոբյանը պատմեց, որ երբ ինքն ուսանող էր ու սովորում էր ԵՊՀ-ում, իր ընտանիքը դժվար տարիներ էր ապրում, բայց կրթության համար գումար հայթայթում էին. «Իմ ծնողներն ընտրում էին այդ գումարն ուղղել իմ կրթությանը եւ զրկել ինձ տարբեր բաներից, ու դա իր արդյունքները տալիս է: Հայաստանն իսկապես փոքր ընտանիք է ու այն, ինչ մենք հիմա անում ենք, նման է իմ անձնական պատմությանը եւ մեր ընտանիքի պատմությանը, որովհետեւ ասել, որ այդ գումարը հեշտությամբ է ձեռք բերվում՝ այդպես չէ»: Աննա Հակոբյանն ասաց, որ եթե ինքը հիմնադրամում ներգրաված է՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները հեշտությամբ լուծվում են. «Սա այն իրավիճակն է, որ ինչպես ընտանիքում, երբ երեխան ընդունվել է Երեւանում համալսարան ու պետք է վարձի հարցը լուծել եւ ծնողները տարբեր ծանոթների են դիմում, պարտք են վերցնում, վարկ են վերցնում, խնդրում են ինչ-որ մեկին՝ համոզված լինելով, որ իրենց երեխան կսովորի եւ հետ կբերի այդ ամբողջ տանջանքն ու գումարը՝ իր կրթությամբ եւ իր ընտանիքին ու պետությանը ծառայելով, նույնն այս իրավիճակում է: Մենք խնդրում ենք, համոզում ենք, ասում ենք, որ սա ճիշտ ներդրում է: Ես չգիտեմ նախկինում ինչպես է այդ հարցը լուծվել, բոլորս այդ էջը փակված ենք համարում, ուզում եմ հիմա իմանաք, որ այդ գումարը դժվար ենք հայթայթում ու ուզում ենք, որ այդ մեկ տարին անցկացվի՝ առավելագույն գիտելիք քաղելու համար, ինչն առաջին հերթին ձեզ է պետք, բայց նաեւ պարտավորություն է մեր հանդեպ, ՀՀ-ի հանդեպ: Չվերադառնալու էջը նույնպես փակել ենք: Նախարարն ինձ ասում էր, որ նախկինում «Լույս» հիմնադրամի շահառուներ են եղել, որ չեն վերադարձել: Կարծում եմ, դրա մասին պետք չէ հիշեցնել, վստահ եմ, որ կվերադառնաք, բայց առավելագույն գիտելիքներ բերեք մեր երկրին, ծառայեցրեք մեր երկրին ու զարգացրեք մեր երկիրը»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/08/30/1063039/?fbclid=IwAR2zClNGmuxxr_H-3beiUenezuDb7Ob5UCvok3m-UptdBb8oBF8vp6jyZwA]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր