211652_close_icon
views-count928 դիտում article-date 20:50 30-08-2019

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառման շրջանակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է «Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Օգոստոսի 27-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով, Դեբեդ գյուղից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 50-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ` կանեփանման բույսի կանաչավուն, մանրացված զանգվածով: 50-ամյա տղամարդը հայտնել է, որ կանեփ տեսակի թմրամիջոցն իրենն է, քաղել է մոտ 15 օր առաջ իրենց տան մոտակայքում վայրաճ բույսերից՝ իր օգտագործման համար: Նույն օրը, ժամերի տարբերությամբ, ոստիկանության Աշոցքի բաժնում են օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 42-ամյա մի գյումրեցի Վարդաղբյուր գյուղի իր տան բակում ապօրինի աճեցնում և օգտագործում է թմրամիջոց: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների ու Աշոցքի բաժնի ծառայողները հիշյալ տան բակում համատեղ կատարած զննությամբ հայտնաբերել են ավելի քան 31 գրամ քաշով կանեփանման բույսի 10 ցողուն: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, այն աճեցրել է իր համար: Հայտնաբերվածներն առգարվվել են : Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր