211652_close_icon
views-count957 դիտում article-date 15:04 30-08-2019

Մայր Աթոռը պարզաբանել է Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերի հետ կապված տեղեկությունները

Վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցապատման աշխատանքներին առնչված տարբեր շինարարական կազմակերպությունների սեփականատերեր դատական հայցեր են ներկայացրել Սուրբ Էջմիածնի դեմ, ինչը, ցավոք, որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվում է անպարկեշտ վերագրումներով: «[url=https://armenpress.am/arm/news/986385.html]Արմենպրես[/url]»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից բարերարների նվիրատվությամբ իրականացված շինարարական ծրագրերի դիմաց վճարումները կատարվում են ըստ փաստացի աշխատանքի, որի վերահսկողությունը իրականացնում է Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը: Յուրաքանչյուր բարերար իր ստանձնած ծրագրի վերաբերյալ ստանում է ֆինանսական ամբողջական հաշվետվություն, որի հիման վրա բարերարի կողմից փոխանցվում է անհրաժեշտ գումարը: Մայր Աթոռը երբեք չի կարող թույլ տալ, որ անբարեխիղճ և անազնիվ կերպով վատնվեն եկեղեցաշինության և տարբեր կրթական ու սոցիալական ծրագրերի համար բարերարների կողմից ազգին ընծայաբերվող միջոցները»,- ասաց նա: Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց նաև, որ նախընթաց տարիներին և այսօր Մայր Աթոռը իրականացնում է մեծ ծավալի շինարարական աշխատանք՝ արդյունավետ կերպով գործակցելով տասնյակ ընկերությունների հետ:

Նմանատիպ նյութեր