211652_close_icon
views-count40500 դիտում article-date 21:38 29-08-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 33–ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստսոի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի Մ6 միջպետական ճանապարհի 26-րդ կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Իշխան Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 78 PO 800 համարանիշի ավտոմեքենայով դուրս էեկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Իշխան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Մելիքսեթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ ՊՊԾ դասակի հրանամատար Ամիրխանյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր