1163 դիտում
12:30 29-08-2019
Այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար. Գ. Ավետիսյան
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Ռեստորատորների միության ներկայացուցիչների, իրենց թարմ միս-մսեղիք մատակարարողների, ինչպես նաև խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են պարտադիր սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման հետ կապված խնդիրները:
Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդիրը հնարավորինս արագ լուծել՝ հավելելով, որ այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար:
«Արդեն իսկ կան հետաքրքրվողներ, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել, մինչև տարվա վերջ կունենանք բավարար սպանդանոցներ և կկարողանանք ամբողջ շուկան ապահովել սպանդնոցային ծագման մսեղիքով»,- նշել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Խոզաբուծությամբ զբաղվող մեծ ֆերմերներից շատերն արդեն ունեն սպանդանոցներ, իսկ ովքեր չունեն, պատրաստվում են իրենց խոզանոցներին կից կառուցել և շահագործել: Տեսչական մարմնի կողմից էլ պարտվորվել են տրամադրել ներկայացվող պահանջները և ՍԱՏՄ մասնագետների կողմից անցկացնել դասընթացներ՝ էլեկտրոնային անասնաբուժական ձևաթուղթ տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի իրականացումը սննդի շղթայի բոլոր օպերատորների համար լինելու է ՍԱՏՄ օրակարգում:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
[/b]
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
15:16 27-10-2020
Արյան պաշարների բավարար քանակ է պետք ապահովել. ՊՆ-ն հայտարարություն է տարածել
1898 դիտում
19:28 05-12-2019
Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք
2102 դիտում
18:46 18-08-2020
Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են հանգստյան տների հանրային սննդի կետերը
Այս բաժնից
562 դիտում
19:23 07-11-2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին
787 դիտում
19:08 07-11-2024
Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը
793 դիտում
18:54 07-11-2024
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին