211652_close_icon
views-count735 դիտում article-date 15:11 28-08-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Օգոստոսի 27-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենո»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 17.00-ին, Երևանի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 11.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 14.40-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «FAW CA 6603TQ9» մակնիշի ավտոմեքենաներ. «FAW CA 6603TQ9»-ի 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 09.10-ին, Երևանի Էրեբունու փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ . «Շկոդա»-ի 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 26-ին, ժամը 20.20-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Օշական գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ագարակ-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին «Ջաք» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել դաշտը. 40-ամյա վարորդը և 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոստան գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներից մեկը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 13-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 57-ամյա քաղաքացուհի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 22-ին վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա ուղևորը և «ԲՄՎ»-ի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ակունք-Կոտայք գյուղերիի սկզբնամասում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 28-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 45-ամյա քաղաքացի և հայտնել, որ օգոստոսի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղի ճանապարհին տաքսի ոմեքենան հարվածել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 07.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել երկու քաղաքացիներ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել են, նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Բերդ-Այգեձոր ճանապարհին անհայտ ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Նորաշեն-Արծավաբերդ ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել հողաթմբին, ինչի հետևանքով երկու ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր