211652_close_icon
views-count864 դիտում article-date 14:53 28-08-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման 8, խարդախության և յուրացման կամ վատնման 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ծեծի՝ 3-ական, կաշառակերության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սուտ մատնության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու ՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր