211652_close_icon
views-count1224 դիտում article-date 22:09 27-08-2019

ԱԺ աշխատակազմի ղեկավարի և տեղակալների իրավական անգրագիտության պատճառով բյուջեի զգալի վատնում է եղել, ո՞վ պետք է պատասխան տա. Ա. Բաբայանը՝ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մասին. Tert.am

ԱԺ նախագահը երեկ հաստատեց իմ բոլոր պնդումները, որ իսկապես, ԱԺ աշխատակազմի կողմից մասսայաբար խախտվել են աշխատողների իրավունքները՝ առանց օրինական հիմքի հեռացնելով նրանց աշխատանքից. [url=https://www.tert.am/am/news/2019/08/27/Waste/3079904?fbclid=IwAR12ffVZZ_spcW-frxIV3ABBHRF0YqSx7vPuwscZvxrhpXnCz1LnFZBgzsU]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը: Բաբայանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել և հրապարակել է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենաաննախադեպ, իրավական առումով ամենախայտառակ կարգադրությունը: Նշենք, որ ստորագրված կարգադրությամբ անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի Կ-225-Ա և Կ-226-Ա կարգադրությունները, որոնցով Ազգային ժողովի աշխատակազմում նախատեսվում էին կառուցվածքային փոփոխություններ և կադրային կրճատումներ: Արսեն Բաբայանը հիշեցրեց, որ դեռևս 20 օր առաջ ինքն աղմուկ էր բարձրացրել և ասել, որ ԱԺ աշխատակիցների աշխատանքային իրավունքները մասսայաբար ոտնահարվում են, որն ուղղակի անտեսել են կամ փորձել ցույց տալ, որ չկա այդպիսի բան: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/27/Waste/3079904?fbclid=IwAR12ffVZZ_spcW-frxIV3ABBHRF0YqSx7vPuwscZvxrhpXnCz1LnFZBgzsU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր