211652_close_icon
views-count24868 դիտում article-date 15:02 26-08-2019

Ինչո՞ւ է ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը դիմել Ստեփանավանի ոստիկանություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար Վազգեն Վ-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հայտնել, որ իր տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Հ-ն անվայել պահվածք է ցուցաբերել իր նկատմամբ և հարվածել իր դեմքին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազգեն Վ-ն ոստիկաններին հայտնել է, որ հարվածի հետևանքով իրեն պատճառվել է վնասվածք։ Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տիգրան Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր