211652_close_icon
views-count2983 դիտում article-date 19:07 25-08-2019

Հոնկոնգում ոստիկանությունը ջրային թնդանոթ է կիրառել բամբուկե բարիկադների դեմ

Կիրակի օրը Հոնկոնգի ոստիկանությունը լայնամասշտաբ հակակառավարական ցույցերի սկսվելուց հետո առաջին անգամ օգտագործեց ջրային թնդանոթով հատուկ տրանսպորտային միջոցներ՝ ճանապարհի երթևեկելի մասում ցուցարարների կողմից տեղադրված բարիկադները մաքրելու համար: Երկու բեռնատարներ առաջ են մղվել անկարգությունների գոտի, յուրաքանչյուրը հագեցած է ջրային թնդանոթներով: Այդ օրը ավելի վաղ ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար: Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2019/08/25/hong-kong-protests]euronews[/url]-ը։ Ըստ տեղական ԶԼՄ-ների, նոր տեխնիկան դեռ լիովին չի օգտագործվել ուղղակիորեն ընդդեմ ցուցարարների ամբոխի, որոնք նահանջել են ոստիկանության հարձակման ներքո: Իշխանությունների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ արմատական ​​ցուցարարները շրջափակել են քաղաքի մի քանի ճանապարհներ՝ կաթվածահարելով երթևեկությունը: Ի թիվս այլ առարկաների, ցուցարարները նետել են աղյուսներ և հզոր լազերային լույսեր ուղղել իրավապահների ուղղությամբ։ Իրավապահները նախազգուշացրել են, որ շուտով կսկսեն մաքրման գործողություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր