211652_close_icon

Մնում է ցավել, որ հայ ժողովրդի զավակները բարիկադների տարբեր կողմերում կռվելու են միմյանց դեմ․ «ՀՀ»

views-count10683 դիտում article-date 11:03 23-09-2022
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հասկանալի է, որ Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիները զորակոչվելիս պարտավոր են կատարել իրենց պարտականությունները պետության առջեւ: Որոշ ուժեր ակտիվորեն լուրեր են տարածում, որ Ուկրաինայում ռազմական գործողություններին նրանց մասնակցությունը կարող է հայերի հանդեպ ուկրաինացիների դժգոհության պատճառ լինել: Սակայն չպետք է մոռանալ, որ Ուկրաինայի՝ ազգությամբ հայ քաղաքացիներն էլ կռվում են այդ երկրի համար: Ուստի խնդիրն ազգությունը չէ, այլ պատկանելությունը այն երկրին, որի քաղաքացիներն են նրանք: Իսկ մեզ մնում է ցավել, որ հայ ժողովրդի զավակները բարիկադների տարբեր կողմերում են եւ, փաստորեն, կռվելու են միմյանց դեմ:

Այսպիսի իրավիճակ էր նաեւ Առաջին համաշխարհային պատերազմում, երբ տարբեր բանակների կազմերում մարտնչում էր մոտ 200 հազար հայ, իսկ հայ ժողովուրդը պաշտպան չուներ եւ ցեղասպանության էր ենթարկվում իր բնօրրանում:

Ի տարբերություն այն ժամանակվա, այսօր մենք պետականություն ունենք, որը հայ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորն է: Մեզ մնում է ամուր կանգնել մեր պետականության պաշտպանության դիրքերում եւ ազգային քաղաքականության միջոցով մագնիսի դեր կատարել հայոց ազգի զավակների համար, ովքեր շարունակում են համալրել օտար բանակներն ու կռվել հանուն օտարների հետաքրքրությունների, օտարների շահերի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր