211652_close_icon
views-count220517 դիտում article-date 16:26 24-08-2019

Խոշոր հրդեհ Երևանում. Մալաթիայում գործող «Վեգա» խանութների պահեստում կրակը ավերածություններ է անում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից. դեպքի վայրում են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու գործարար Սամվել Ալեքսանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Վեգա» խանութների ցանցում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 10-15 կմ հեռավորությունից։ Այս պահին կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ, քաղաքացիներ և «Վեգայի» աշխատակիցներ։ Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր: Տեղում է նաև հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձարարականով դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են անցկացնում ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում գործարար Սամվել Ալեքսանյանն իր շնորհակալությունը հայտնեց հրշեջներին, ոստիկաններին, հասարակությանը: [color=#EF2929]«Ես հրշեջներից շատ գոհ եմ: Պրծնեմ, հրշեջներին վաղը հրավիրելու եմ «Փարվանա», սաղ հրշեջներին պատիվ եմ տալու: Մալադեց մեր հրշեջներին, հալալ է իրենց կերած կաթը: Բոլորից, թե հրշեջներից, թե ոստիկանությունից, բոլորից շատ շնորհակալ եմ», ասաց գործարարը:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր