211652_close_icon
views-count2772 դիտում article-date 10:53 24-08-2019

Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տո­կոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Այն, ինչ այժմ կատարվում է Ամուլսարի հանքի շուրջ, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, առողջ գործընթաց է: Ժողովրդավարական երկրներում բնապահպանները բողոքում են իրենց և ոչ միայն իրենց կառավարությունների, կորպորացիաների դեմ: Բոլորս տեսել ենք, թե ինչպես է, մասնավորապես, «Գրինփիսը» փոքրիկ մակույկներով տար­բեր տեսակի ակցիաներ իրականացնում` փորձելով փակել, օրինակ, հսկայական ձկնորսական նավե­րի ճանապարհը: Պետությունները և կառավարու­թյունները բանակցում են բնապահպանների հետ ու փորձում են գտնել փոխադարձաբար ընդունելի լուծումներ: Բնապահպանները, իհարկե, մշտապես չափազանցնում են վտանգը ու, տագնապ հնչեց­նելով, «աղետալի հետևանքներ» են կանխատեսում: Օրինակ, «եթե այս նավթային տանկերը դուրս գան օվկիանոս, շրջակա ամբողջ ֆլորան և ֆաունան ոչնչանալու են»: Ուրիշ հարց, որ լրագրողները, լրատվամիջոցները չպիտի հալած յուղի տեղ դնեն «աղետի» և «կործանման» մասին հու­զական բացականչությունները, մանավանդ` իրենք էլ չսկսեն նույն ոգով բացականչել: Հակառակ դեպքում նրանք դառնում են իրադարձության մաս­նակից, կողմ` ոչ թե լուսաբանող: Մենք պետք է սովորենք բնապահպանական պայքարի նշված ձևերին` դրանք ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասն են: Պետք է նաև պատրաստ լինենք, որ քաղաքական ուժերի մի մասը կփորձի քաղաքական դիվիդենդ­ներ շահել այդ պայքարի վրա: Մի մասն էլ ունի, այսպես ասած, «կանաչ» կողմնորոշում: Հայաս­տանում քաղաքական երփներանգի այդ հատվա­ծին է, կարծես թե, հավակնում «Քաղաքացու որոշ­ում» կուսակցությունը: Շատ բնական եմ համարում, որ երիտասարդ քաղաքական և հասարակական գործիչներն իրենց կարիերան կառուցում են «կա­նաչ թեմայի» վրա, որը «թրենդային» է Արևմտյան Եվրոպայում»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր