211652_close_icon
views-count1804 դիտում article-date 14:36 22-08-2019

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 23-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի՝ Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը` բացառությամբ Մոլդովական 8, 8/1, 10, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27, Դավիթ Մալյան՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 համարների և ուսանողական թաղամասի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ [/b] Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2017թ. հունվարի 1-ից ստանձնել է 100 % պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և այլ գույքի օգտագործման և տիրապետման իրավունքը: Վարձակալության պայմանագրի գործողության 15 տարիների ընթացքում (2017-2031թթ.-ին) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր սպասարկման տարածքի սպառողներին մատուցելու է ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություններ և պատասխանատու է միայն վարձակալված գույքի շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքների համար: Ընկերությունն իր 2900 աշխատակիցներով սպասարկում է 363 բնակավայր կամ շուրջ 550 000 ակտիվ բաժանորդի՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգը ներառում է 133 ջրաղբյուր, 4183 կմ ջրատարներ, 7800 կմ ջրագծեր, 4556 կմ կոյուղագծեր, խմելու ջրի մաքրման 9 կայան, կեղտաջրերի մաքրման 6 կայան, 365 օրվա կարգավորիչ ջրամբար, 52 պոմպակայան և այլ ինժեներական կառույցներ: Ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար «Վեոլիա Գրուպը» դիտարկում է հայաստանյան ստորաբաժանումը որպես ապագա տարածաշրջանային կենտրոն: www.veolia.am [b]Հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր