211652_close_icon
views-count1373 դիտում article-date 16:30 14-05-2014

Աջափնյակ վարչական շրջանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լևոնյան, Եղիազարյան, Հակոբյանց, Առաքելյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Հասմիկի, Սպորտի, Չուխաջյան, Ա.Սարգսյան, Թերլեմեզյան, Գ.Զոհրապի, Պարսեղովի փողոցների, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան 46-52 շենքերի, Աբելյան 17ա, 17բ, 17գ, Սիսակյան 2, 4, 6 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր