211652_close_icon
views-count71098 դիտում article-date 10:38 22-08-2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Այսօր` օգոստոսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ։ Վ. Օսիպյանի մեկ այլ համանով ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ Ստեփան Հակոբյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզայիյն վարչության պետի տեղակալի (նույն ինքը՝ շտաբի պետ) պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու բաժնի պետ։

Նմանատիպ նյութեր