211652_close_icon
views-count1825 դիտում article-date 18:42 26-11-2018

«Բարսելոնան» կարող է Նեյմարի գործարքում ներառել Դեմբելեին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ ակումբից: Goal.com-ի տեղեկություններով, ֆրանսիացին «Բարսայի» ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն: Կատալոնական ակումբը մտադիր է Դեմբելեին ներառել Նեյմարի գործարքում: ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» միջև արդեն բանակցություններ են կայացել, ըստ որի՝ հունվարին Նեյմարին կարող են փոխանակել Դեմբելեի հետ՝ հավելավճարով: Լա Լիգայում «Ատլետիկոյի» հետ խաղում Դեմբելեն 90-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը (1:1), սակայն դա չի ազդել նրա դիրքորոշման վրա: Ավելի վաղ նշել էինք, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել Դեմբելեին, քանի որ վերջին խաղադաշտից դուրս չի պահպանում կարգապահությունը:

Նմանատիպ նյութեր