211652_close_icon
views-count2115 դիտում article-date 18:11 21-08-2019

Տուլայի մոտ վարորդը միտումնավոր հարվածել է հաշմանդամ պարաօլիմպիականների խմբին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Տուլայի շրջանի Ալեքսին քաղաքում տեղի է ունեցել վթար-վրաերթ, որից տուժել են Ռուսաստանի պարաօլիմպիական հավաքականի անդամները: Առանց վարորդական վկայականի Chevrolet Lanos մեքենայի վարորդը միտումնավոր հարվածել է երեք սայլակավոր հաշմանդամների խմբին: Տուժածների վնասվածքները՝ սակայն, թեթև են: Ականատեսների վկայությամբ, վարորդը կողքով ընթանալիս է եղել, այնուհետև շրջվել է և նպատակաուղղված որոշել հարվածել մարզիկներին, որից հետո փախուստի է դիմել: Մեծ հավանականությամբ, նա անսթափ վիճակում է եղել: Չարագործին շատ արագ հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել, քանի որ նա դեպքի վայրում թողել է մեքենայից պոկված համարանիշը: Դա եղել է 39-ամյա Ալեքսանդր Գորբունովը, որին վարորդական իրավունքից զրկել էին դեռևս 2013 թվականին: Վթարից տուժել էին Ռուսաստանի հավաքականի երեք հաշմանդամ անդամներ. 21-ամյա Դիանա Ցիպլինան, 32-ամյա Ալեքսանդր Լեգոստաևը և 25-ամյա Սերգեյ Սաֆինը: Նրանց հաջողվել է խուսափել համեմատաբար ծանր վնասվածքներից, քանի որ մեքենայի հիմնական հարվածն իրենց վրա են ընդունել սայլակները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր