Մակրոնը պաշտպանել է ՌԴ-ին G7 հրավիրելու Թրամփի ձգտումը. CNN
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի ձևաչափին վերադառնալու նրա ձգտման հարցում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարի վարչակազմի մի աղբյուրի։
Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներն օգոստոսի 20-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնության են եկել այն բանի շուրջը, որ 2020 թականին Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին նպատակահարմար կլինի:
CNN-ի աղբյուրի տվյալներով՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու գաղափարով հանդես է եկել անձամբ Մակրոնը;