211652_close_icon
views-count3756 դիտում article-date 21:04 20-08-2019

Ամուլսարի հարցով քննադատողներից մեկին աշխատանքից ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ամուլսարի հետ կապված երկու հայտարարությունների: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները: Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու, բարեբախտաբար, նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»:

Նմանատիպ նյութեր