211652_close_icon
views-count2482 դիտում article-date 16:06 19-08-2019

Իրանի ղեկավար Ալի Խամենեին հավանություն է տվել 1000-ից ավելի կալանավորների համաներմանը

Իրանի ղեկավար և գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հավանություն է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը և պատժաժամկետների նվազեցմանը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, փոխանցում է Tass գործակալությունը։ Համաներումը կապված է Իդե Կուրբան և Գադիրե Խոմ կրոնական տոների հետ, որոնք այս տարի նշվում են օգոստոսի 12-ին և 20-ին համապատասխանաբար: Նշվում է, որ Ալի Խամենեիին համաներման խնդրանքով դիմել էր երկրի գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Իրանի Սահմանադրությանը համապատասխան՝ հոգևոր ղեկավարն իրավունք ունի գերագույն դատարանի նախագահի առաջարկությամբ ներում շնորհել դատապարտյալներին կամ կրճատել նրանց պատժաժամկետները։

Նմանատիպ նյութեր