17569 դիտում
16:44 17-08-2019
Դե, Նիկոլ, քեզ տեսնեմ, oգնիր մեզ ազատել Հայաստանը քեզանից, Սերժը պատրաստ է». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Միքայել Մինասյանի հարցազրույցին, որում նա ասել էր, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն, և նշել, որ այդ հարցազրույցը քաղաքական և տեղեկատվական պայթյունի էֆեկտ է ունեցել։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական եւ տեղեկատվական պայթյունի էֆեկտ ունեցավ։
Այն, որ երրորդ նախագահի ազատազրկումը գործող վարչախմբի վերջին ջոկերն է, ակնհայտ էր վաղուց։ Սեփական ապիկարությունը, քաղաքական անուժությունը, երկրի օրեցօր սրացող խնդիրներին անհամարժեքությունն ու անկարողությունը քողարկելու համար սկանդալային շոուների բեմադրության հարցերում մասնագիտացած Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս դիմելու է իր վերջին զենքին՝ Սերժի ձերբակալությանը։
Տարիներ շարունակ ստի, կեղծիքի, ատելության արշավի եւ «սաղ Սերժնա մեղավոր» պրիմիտիվ կոնցեպտի քավորի գործերը ընդամենը մեկուկես տարվա մեջ այնքան են վատացել, որ սեփական քաղաքական կյանքը մի քանի ամիս երկարաձգելու համար նա կդիմի այդ վերջին հնարավոր քայլին։
Սերժը պատրաստ է նստել։ Սերժը նստելու է ժողովրդի խաթր, որ 15 ամիս առաջ իր պաշտոնանկությունը ցնծացող հազարավոր մարդիկ հիպնոզից վերջապես դուրս գալու պատմական շանս ունենան։
Լավ, իրան էլ նստացրեցիք, հետո ի՞նչ եք անելու։ Ո՞նց եք մարդկանց բացատրելու, թե ինչու բանտում նստած Սերժի դեպքում էլ իրենց կյանքը չի լավանում, աշխատավարձները չեն բարձրանում, Արցախի հարցը մաքսիմալ հայանպաստ լուծում չի ստանում, երկրի շուրջ սեղմվում է աշխարհաքաղաքական օղակը։ Ու ժամանակին մոլորված եւ պրոբլեմներից հոգնած մարդիկ կտեսնեն, որ իրականում սաղ Սերժը չի մեղավոր։ Ու շատ արագ կգտնեն իրական մեղավորին։
Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը։ Ինքը նստելու խնդիր չունի։ Ինքը մշտապես եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ժողովրդի շահը՝ խրամատում, պետության ղեկին քե զնդանում։
Դե, Նիկոլ, քեզ տեսնեմ։ Օգնիր մեզ ազատել Հայաստանը քեզանից։ Սերժը պատրաստ է»։
Նմանատիպ նյութեր
30735 դիտում
12:04 11-04-2021
Այս սենյակում, ինչպես տեսնում եք, չկան, ո՛չ Սերժը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ «նախկինները». քաղաքագետը` պատերազմի մասին
1045 դիտում
19:44 23-08-2024
Սերժը 45 տարվա ընկերս է եղել. նա իմ մեծագույն հենասյուներից էր. Հրանուշ Հակոբյան
Այս բաժնից
937 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան