«Ուրալը» անժամկետ աբոնեմենտներ է շնորհել 226 մարդու կյանք փրկած՝ Airbus A321-ի անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբը անժամկետ աբոնեմենտներ է նվիրել «Ուրալսկի ավիաուղիների» Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմի անձնակազմին:
«Անժամկետ աբոնեմենտ հերոսության համար: Մեծ երախտագիտություն U6-178 չվերթի անձնակազմին: Հպարտանում ենք ձեզանով, «զեմլյակներ»:
Ի նշան անսահման հարգանքի անձնակազմի յուրանքանչյուր անդամի նվիրում ենք «Ուրալի» տնային խաղերի անժամկետ աբոնեմենտներ», նշվածէ ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին, Airbus A321 թռել էր Ժուկովսկու օդանավակայանից, սակայն թռիչքից անմիջապես հետո բախվել էր թռչունների երամի, որից հետո երկու շարժիչն էլ շարքից դուրս էին եկել: Օդաչուները որոշում էին կայացրել վայրէջք կատարել մոտակա եգիպտացորենի դաշտում:
Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք էր կատարել և սրահում գտնվող բոլոր 226 ուղևորները ողջ էին մնացել: