Ֆրանսիայի առաջնության բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սպանված ուսուցչի
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան որոշել է հարգանքի տուրք մատուցել սպանված ուսուցիչ Սամյուել Պետիին:
1-ին և 2-րդ լիգայի 8-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ: Ստադիոններում կցուցադրեն պրոֆեսորի լուսանկարը:
Բացի այդ, բոլոր մասնակիցները՝ խաղացողները, մրցավարները և մարզիչները խաղը կանցկացնեն սգո ժապավեններով:
Պատին գլխատվել էր հոկտեմբերի 16-ին: Ոստիկանությունը գնդակահարել էր մարդասպանին, որը Մոսկվայում ծնված, 18-ամյա Աբդուլահ Անզորովն էր և նա Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ ուներ:
Նախնական տվյալներով, սպանության շարժառիթ է հանդիսացել այն, որ Պատին խոսքի ազատության վերաբերյալ դասի ժամանակ ուսանողներին ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպանությունը որակել էր «իսլամական ահաբեկչություն»: