211652_close_icon
views-count61210 դիտում article-date 12:09 16-08-2019

Խոշոր ավտովթար Ծաղկաձորում. աղբով բարձված բեռնատարը «Լէյա» հանգստյան տան մուտքի մոտ բախվել է ցանկապատին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 314 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքի «Լէյա» հանգստյան տան մուտքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում բախվել է ցանկապատին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի Ծաղկաձորի ջոկի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, ջոկի հրամանատար Պետրոս Մաթևոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կառլեն Յազիչյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ ավոտեմքենա բարձված եղել աղբով։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր