211652_close_icon
views-count28816 դիտում article-date 20:25 15-08-2019

Տավուշի մարզում բախվել են УАЗ-ն ու Nissan-ը. Թաիլանդի քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.7-րդ կմ հատվածում բախվել են Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Հ.-ի վարած УАЗ մակնիշի 35 ZL 836 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վարդան Ա.-ի վարած Nissan մակնիշի 35 GC 259 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի, Թաիլանդի քաղաքացի, 49-ամյա Մռս Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր