211652_close_icon
views-count10075 դիտում article-date 12:25 15-08-2019

«Արարատ-Արմենիային» Բագրատաշենի մաքսատանը աղ ու հացով են դիմավորել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում վրացական «Սաբուրթալոյի» արգելքը [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/14/1132578/]հաղթահարած [/url]«Արարատ-Արմենիան» (1:2, 2:0) վերադարձավ հայրենիք: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Բագրատաշենի մաքսատնից, որտեղ մեր ֆուտբոլիստներին ջերմ դիմավորել են մաքսատան աշխատակիցները և այնտեղ գտնվող մեր հայրենակիցները: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում Լյուքսեմբուրգի «Դյուդելանժն» է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր