211652_close_icon
views-count2925 դիտում article-date 18:53 14-08-2019

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Ռյազանի Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին կմասնակցի Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ

Օգոստոսի 14-ից 18-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին: Օգոստոսի 14-ին Ռյազանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» /ըստ Ու. Շեքսպիրի պիեսի/ ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ: Ֆորումին մասնակցելու են 35 երկրների 55 քաղաքների պատվիրակություններ: Ֆորումի հիմնական թեմաներն են` թատրոն, ճարտարապետություն, պատմություն, լուսանկարչություն, բիզնես: _______ [b] Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր