211652_close_icon
views-count1269 դիտում article-date 17:38 14-08-2019

ՊԵԿ-ը հիշեցնում է Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում համապատասխան մասնագետների պատրաստման համար նախապատրաստական դասընթացի վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ gործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Մասնակցել ցանկացողներն Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին ([email protected]) անհրաժեշտ փաստաթղթերը (ինքնակենսագրական (CV), անձնագրի լուսապատճեն (scan) և դիպլոմի լուսապատճեն (scan) ) կարող են ուղակել մինչև ս/թ օգոստոսի 15-ը: Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում: Դասընթացը տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 011 801 071 կամ 060 544 988: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր