14081 դիտում
22:53 13-08-2019
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հիվանդին չի տրամադրել հասանելիք անվճար դեղորայքը. կենտրոնից պարզաբանում են՝ այդ պահին դեղերն առկա չեն եղել. Tert.am
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդին չի տրամադրել դեղերը, որոնք պետք է անվճար տրամադրվեր: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/08/13/Vagharshakyan/3070701?fbclid=IwAR3G-XwMprEAvlHs2NApmTptWKU8W6S0jnda4EHQZ5sJGOCNO7KE8ClXQj0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ահազանգեց Արիս Վաղարշակյանը, ում հայրը՝ Գառնիկ Վաղարշակյանն, օրերս մահացել է հիվանդանոցում:
Արիս Վաղարշակյանը նշեց, որ խոսքը Մինովեն, Հեպատոպրի դեղերի մասին է:
«Խնդիրն ամենևին գումարը չէ, քանի որ մենք գնել ենք մեր հոր համար, պարզապես սա այս հիվանդանոցի հերթական ապօրինություններից է»,- ասաց նա:
Վաղարշակյանը պատմեց, որ ընթացքում չեն արվել նաև անհրաժեշտ հետազոտությունները: Նրա խոսքով՝ հուլիսի 4-ին՝ 2-րդ քիմիաթերապիայից հետո, հայրը վատ է զգացել, բայց բժիշկները խորհուրդ են տվել տնային պայմաններում կաթիլային բուժում ընդունել, ինչից հետո հիվանդի ինքնազգացողությունը վատթարացել է:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/13/Vagharshakyan/3070701?fbclid=IwAR3G-XwMprEAvlHs2NApmTptWKU8W6S0jnda4EHQZ5sJGOCNO7KE8ClXQj0]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
11:51 11-06-2014
Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը. ՄԻՊ
11351 դիտում
20:38 25-03-2018
Դեղերն ընդունելու փոխարեն հանել էր վաճառքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
811 դիտում
13:23 09-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի