211652_close_icon
views-count30746 դիտում article-date 20:42 13-08-2019

Արտակարգ դեպք Երևանում. ՌԴ քաղաքացին դիմել է գլխավոր դատախազություն, որ իր ճամպրուկից գողացել են 8 մլն դրամին համարժեք թանկարժեք իրեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ա. Բագրատունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ այս տարվա ապրիլի 29-ին Երևան-Ռոստով թիվ 226 չվերթով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նկատել է, որ անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ հանգամանքներում և վայրում իր ճամպրուկից հափշտակել են շուրջ 8 մլն դրամին համարժեք ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բագրատունյանը իր բողոքը ՀՀ գլխավոր դատախազությանը փոխանցել է էլեկտրոնային փոստով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր