Պուտինը շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Բարեկամության շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։
Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Պետական պարգևատրման մասին հրամանագիրը Պուտինը ստարագրել է օգոստոսի 9-ին։ Նրանում նշվում է, որ Ալիևան պարգևատրվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։