Արայիկ Հարությունյան. Սահմանամերձ բնակավայրերում որակյալ կրթությունը կարևոր է ու առաջնահերթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ Բերդի բազմագործառութային պետական քոլեջ: Շուտով պատրաստ կլինի քոլեջի մասնաշենքերից մեկի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որից հետո կհայտարարվի մրցույթ:
Շենքը պատրաստ լինելուն պես Տավուշ տեքստիլը պատրաստվում է մասնագիտական սարքավորումներ տրամադրել և համատեղ մասնագետներ պատրաստել ընկերության համար: Սահմանամերձ բնակավայրերում որակյալ կրթությունը կարևոր է ու առաջնահերթ»,- գրել է նախարարը: