211652_close_icon

Ստամբուլում ոստիկանները հայտնաբերել են Կիլիկիան հայկական թագավորության շրջանի մետաղադրամներ

views-count6128 դիտում article-date 15:47 10-08-2019
Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է պատմական բացառիկ արժեք ունեցող 912 մետաղադրամ։ Հաղորդում է Haberturk-ը։ Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ բացահայտել է հին մետաղադրամների անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբի։ Նշվում է, որ հանցախումբի մոտից հայտնաբերված 912 հատ մետաղադրամների մեջ են Կիլիկիան հայկական թագավորության եւ բյուզանդական ժամանակաշրջանի մետաղադրամներ։ Ոստիկանները նաեւ հայտնաբերել են կեղծ հին մետաղադրամներ հատելու համար նախատեսված կաղապարներ։ Պարզվել է, որ նման ձեւով պատրաստված մետաղադրամները որպես օրիգինալ մետաղադրամներ վաճառում են տուրիստիներին։

Նմանատիպ նյութեր