1460 դիտում
15:05 10-08-2019
Ռուսաստանում ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների
Ռուսաստանի տարբեր շրջաններում այսօր ցույցեր են անցկացվում՝ հաջակցություն արդար ընտրությունների: Արտոնված ցույցեր կկազմակերպվեն Մոսկվայում և Խաբարովսկում, մի շարք խոշոր քաղաքներում կանցկացվեն միանձնյա ակցիաներ։
Ուշադրության կենտրոնում է հատկապես Մոսկվայի հանրահավաքը, որին տարբեր գնահատականներով կարող է մասնակցել մինչև 100 հազար մարդ: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։
Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
14:09 31-01-2021
Ռուսաստանում կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունենում ի աջակցություն Նավալնիի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1034 դիտում
12:09 02-11-2014
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում` բնապահպանի սպանության պատճառով
1557 դիտում
13:17 07-07-2015
Թուրքիայում Չինաստանի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում
Այս բաժնից
736 դիտում
22:45 02-05-2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից
643 դիտում
22:21 02-05-2024
Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով
583 դիտում
22:08 02-05-2024
Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը