Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում` բնապահպանի սպանության պատճառով
Ֆրանսիայի Նանտ և Թուլուզ քաղաքներում խոշոր ցույցեր են անցկացվում, որտեղ ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ: Նանտում տուժել են առնվազն հինգ ցուցարար և երեք ոստիկան, 21 մարդ ձերբակալվել է: Թուլուզում ձերբակալվել է 14 մարդ:
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Լիլլում, Բորդոյում և Ավինյոնում, սակայն խախաղ ավարտ են ունեցել:
Նշենք, որ բողոքի ակցիաներն անցկացվում են ակտիվիստ բնապահպան, 21-ամյա Ռեմի Ֆրեսի մահվան պատճառով, ով սպանվել է մեկ շաբաթ առաջ` անվտանգության ուժերի և ցուցարարների բախումների ժամանակ: