211652_close_icon
views-count1560 դիտում article-date 13:17 07-07-2015

Թուրքիայում Չինաստանի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ Չինաստանի իշխանությունների: Թուրքերը պնդում են, որ Չինաստանի Սինցզյանի շրջանի էթնիկ թուրքերին՝ ույգուրներին, տեղի իշխանությունները թույլ չեն տալիս մուսուլմանների սուրբ Ռամադանի մեկամսյակի ժամանակ կրոնական արարողակարգեր կատարել: Ցուցարարները հարձակվում են Թուրքիայում չինական ռեստորանների, խանութների վրա: Դրանից տուժում են նաև կորեական և ճապոնական օբյեկտները: Չինական իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ իրենց երկրում էթնիկ խտրականություն չի կիրառվում ույգուրների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր