211652_close_icon
views-count55246 դիտում article-date 22:06 09-08-2019

Հերթական դարն ապրած հսկայական ծառի տապալումը՝ Երևանում. վնասվել է «Սպայկա» ընկերության Volvo-ն. օպերատիվ են գործել Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների պատասխանատուները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, հերթական դարն ապրած ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Մելքումով փողոցում դարն ապրած չորացած ծառն արմատից պոկվել և տապալվել է գետնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ընկել ու վնասել է այդ պահին նշված փողոցով անցնող «Սպայկա» ընկերությանը պատկանող Volvo մակնիշի 755 AD 61 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի։ Օպերատիվորեն ժամանել են Աջափնյակ վարչական շրջանի ծառայողները՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, Աջափնյակ վարչական շրջանի «Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ տնօրեն Վահան Մաքսապետյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողներն ու նույն վարչական շրջանի կանաչապատման բաժնի ծառայողները՝ վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի գլխավորությամբ։ Դավիթաշենի և Աջափնյակի կանաչապատման աշխատողները հատուկ էլեկտրական սղոցների միջոցով մասնատցին ծառը և այն տեղափոխեցին։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի համայնքային ոստիկանության տեսուչ Սերգեյ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր