211652_close_icon
views-count1167 դիտում article-date 18:47 09-08-2019

Արմեն Պապիկյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Պապիկյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր