211652_close_icon
views-count60863 դիտում article-date 18:14 09-08-2019

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել ոստիկանության գրեթե ողջ համակարգում

Հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շարունակում է իրականացնել կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանության պետի հրամանով այսօր կատարվել են մի քանի տասնյակի հասնող կադրային փոփոխություններ՝ ոստիկանության համակարգի միջին պաշտոնների խմբում։ Նոր նշանակումները կատարվել են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում, ճանապարհային ոստիկանությունում, ոստիկանության զորքերում և այլ ստորաբաժանումներում։

Նմանատիպ նյութեր