Աթամբաևը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ և չի ստորագրել որևէ փաստաթուղթ
Իշխանությունների կողմից ձերբակալված՝ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ: Օգոստոսի 9-ին լրագրողների հետ կայացած հանդպմանն այդ մասին հայտարարել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
«Աթամբաևը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ և չի ստորագրել որևէ փաստաթուղթ»,- նշել է նա: Սլեսարյովի ասելով՝ խոսքը վերաբերում է խափանման միջոցի փոփոխման միջնորդության որոշմանը, խափանման միջոցի մասին փաստաթղթին, ինչպես նաև հարցաքննության արձանագրությանը և դատավարական նորմաներով նախատեսված այլ թղթերի:
Աթամբաևը ձերբակալվել է երեկ, օգոստոսի 8-ին Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում։