2341 դիտում
14:40 09-08-2019
ԵՊԲՀ-ն կհամագործակցի ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի հետ
ԵՊԲՀ-ն, խիստ կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը՝ շարունակում է ուղղորդվել է միջազգային չափորոշիչներով, որոնք առկա են հեղինակավոր բժշկական կրթօջախներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Տեղեկացնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը։
Առաջնորդվելով՝ դեպի միջազգայնացում սկզբունքով՝ ԵՊԲՀ-ն ձեռք է բերել բացառիկ համաձայնություն «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ, և առաջիկայում պատրաստվում է կնքել համագործակցության տարբեր համաձայնագրեր: Ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում հնարավորություն կունենան կրթական ծրագրերի որոշ մասն անցնել «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնում:
Համագործակցությունը, փորձի փոխանակման շրջանակում, ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետներին հնարավորություն է ընձեռում պարբերաբար այցելել Հայաստան և ԵՊԲՀ-ում հանդես գալ դասախոսություններով:
Հավելենք, որ բուհի ղեկավարությանը հաջողվել է նաև հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել կլինիկական օրդինատորների կեցության և այլ ծախսերի հետ կապված:
Նմանատիպ նյութեր
1362 դիտում
18:29 19-08-2019
ԵՊԲՀ-ն կհամագործակցի Կոպենհագենի համալսարանի հետ
1341 դիտում
22:20 20-09-2015
Ամերիկյան Warner Bros.-ը կհամագործակցի չինացի գործընկերների հետ
2749 դիտում
22:27 15-09-2020
TikTok-ը չի վաճառվի. ԱՄՆ-ում կհամագործակցի ամերիկյան Oracle Corp-ի հետ
Այս բաժնից
1342 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4786 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած