211652_close_icon
views-count1066 դիտում article-date 12:37 09-08-2019

ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում

ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 25-ին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը․ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: «Մենք պայմանավորվեցինք հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Այն տեղի կունենա մեկ այլ կարևոր միջոցառման՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետ փոխկապված»,- ասել է Մեդվեդևը՝ Ղրղզստանի Չոլպոն-Ատայում ելույթ ունենալով ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում: Նա հանդիպման բոլոր մասնակիցներին հրավիրել է մասնակցել Մոսկվայի միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր