1957 դիտում
15:20 06-08-2019
Վահագն Հարությունյան. Խաղի դուրս գալուց նրանց աչքերը փայլում էին
Հայաստանի Մ18 տարեկանների բասկետբոլի աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տարած հաղթանակից հետո վերադարձավ Հայաստան, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Օդանավակայանում հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը մեկնաբանեց թիմի ելույթը.
«Մենք 2 տարի առաջ էլ 18 տարեկանների C դիվիզիոնի չեմպիոնն էինք եղել և պատասխանատվությունը մեծ էր կրկնելու նույն արդյունքը, բայց այս տարի ավելի բարդ եղավ։ Մալթաի հավաքականը շատ լավ պատրաստված թիմ էր, բայց մեր աղջիկները կարողացան հաղթանակի հասնել։ Թիմը ուզում էր այդ հաջողությանը հասնել, չէիք պատկերացնի, թե ինչպես էին փայլում նրանց աչքերը, երբ խաղի մեկնարկին էին պատրաստվում»,- անկեղծացավ գլխավոր մարզիչը։
Վահագն Հարությունյանը շեշտեց, որ հաջորդ տարի նույնպես կամասնակցեն C դիվիզիոնի առաջնությանը.
«2021 թվականին նոր կփորձենք B դիվիզիոնում հանդես գալ՝ այնտեղ լրիվ այլ թիմեր են և այլ մակարդակ»,-խոսքը եզրափակեց նա։
Նմանատիպ նյութեր
11311 դիտում
20:27 06-03-2017
20 մոոռացված աստղեր, ովքեր փայլում էին 1990-ականներին․ Ի՞նչ եղավ նրանց հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5061 դիտում
10:06 17-02-2021
Ինչ էին զգուշացրել Գևորգ Պետրոսյանին խմբակցությունից դուրս գալուց առաջ. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2380 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին
2578 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2611 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ