211652_close_icon
views-count2319 դիտում article-date 22:34 05-08-2019

«Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 8-ին «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավարը կլինի Մայքլ Ֆաբրին։ Մրցավարի առաջին օգնականն է Ֆիլիպո Մելին, իսկ երկրորդ օգնականը՝ Մաուրո Գալետոն։ 4-րդ պաշտոնյա կլինի Լուկա Պաիրետոն, իսկ ՈւԵՖԱ-ի պատվիրակը՝ Քրիստիան Ուելանդերը (Շվեդիա):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր