ՉԼ. «Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» օգոստոսի 3-ին Բելգրադում կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական բրիգադը՝ Արտուր Դիասի գլխավորությամբ, հայտնում է Armsport.am-ը:
Մրցավարին կօգնեն Ռուի Տավարեսն ու Պաուլո Սոարեսը: Չորրորդ պաշտոնյան կլինի Ֆաբիո Վերիսիմոն: VAR պատասխանատուն կլինի Տիագո Մարտինսը, իսկ նրան կօգնի Ուգո Միգելը:
«Ցրվենա Զվեզդա»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: