211652_close_icon
views-count3108 դիտում article-date 21:57 05-08-2019

Օդաճնշիչ հրացանով՝ վաճառքի կետում

Վաղարշապատի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ օգոստոսի 3-ին, ժամը 19-ին, Գայ գյուղի գյուղմթերքի վաճառքի կետի մի տաղավարում նույն գյուղի 25-ամյա մի բնակիչ օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ պատահաբար կրակել է Սարդարապատ գյուղի բնակիչ, 26-ամյա երիտասարդի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նույն օրը, ժամը 19.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ երիտասարդը բուժօգնության է ընդունվել իրենց մոտ: Կրակողը բերվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հրացանը ներկայացվել է բաժին: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր