211652_close_icon
views-count1726 դիտում article-date 14:18 05-08-2019

«Սևան ստարտափ սամիթ 2019»-ի հաղթողները մրցանակներ ստացան

Սևանի ափին յոթ օր շարունակ տեղի ունեցող ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթը», որին մասնակցում էին 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից, ամփոփեց իր արդյունքները։Հաղորդում է «Սևան Ստարտափ Սամմիթ» Ֆեյսբուքի էջը։ Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ձեռներեցներ և առաջնորդներ։ Սամմիթը հյուրընկալել էր հայտնի փորձագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների, որոնց թվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապի միջոցով «Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակիցներին ողջունել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ։ Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցում էին 100․000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև նախատեսված էր 100․000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ՝ 2 կամ 3 ստարտափների միջև բաշխելու համար։ Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր